երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին բերման է ենթարկվել

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին բերման է ենթարկվել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, ծեծկռտուքի մասնակից է դարձել։ Sputnik Արմենիայի տվյալներով` բերման է ենթարկվել ու տեղափոխվել Քննչական կոմիտե։
 
Ավելի վաղ 168.am կայքը գրել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու նրա որդին ծեծի են ենթարկել մի քաղաքացու, ով պահանջել է հեռացնել պատգամավորի սխալ կայանված մեքենան:
ՆԳՆ-ից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ միջադեպից հետո կան ձերբակալվածներ։
«Միջադեպի երեք մասնակից ձերբակալվել են և բերման են ենթարկվել քննչական կոմիտե», - ասացին ոստիկանությունից:
 
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Շանթ Բագրատյանը քաշքշուկի մեջ է մտել նաև պարեկների հետ, որոնք, դեպքի վայրում գտնվելով, միջամտել են։

  • Կիսվել: