շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով 8 տարի հետախուզվող 42-ամյա կինը Գերմանիայից վերադարձել է

Փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով 8 տարի հետախուզվող 42-ամյա կինը Գերմանիայից վերադարձել է

ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 13-ին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունից Հայաստան վերադարձել և Կապանի բաժին է ներկայացել 42-ամյա Աննա Ա.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2015 թ. հոկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Նա ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: