հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Փաստաբանը՝ ծանուցագրման վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների մասին

Փաստաբանը՝ ծանուցագրման վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների մասին

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններին, մասնավորապես, նշելով․

«Կարևոր!!!

Փետրվարի 20-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների համաձայն` քննչական և դատավարական գործողության կանչելու ծանուցագրում պետք է նշված լինեն`

1) հրավիրող մարմնի կամ պաշտոնատար անձի տվյալները․

2) հրավիրվող անձի անունը, ազգանունը, հասցեն և դատավարական կարգավիճակը․

3) ներկայանալու տեղը և ժամանակը (տարին, ամիսը, օրը և ժամը)․

4) կատարման ենթակա քննչական կամ այլ դատավարական գործողությունը․

5) հարուցված քրեական գործի հիմքում դրված փաստը և դրա իրավական գնահատականը․

7) անհարգելի պատճառով չներկայանալու իրավական հետևանքները․ ծանուցվողի վերաբերելի տվյալները, եթե հրավիրվողը ծանուցվում է այլ անձի կամ հաստատության միջոցով:

2Տվյալ դատավարական կարգավիճակով առաջին անգամ հրավիրվող անձին հասցեագրված ծանուցագրին կցվում է հրավիրվողի կարգավիճակից բխող իրավունքների և պարտականությունների ցանկը:

3.Տուժողին կամ վկային հասցեագրված ծանուցագրում նշվում է, որ քննչական կամ այլ դատավարական գործողությանն առանց փաստաբանի ներկայանալու դեպքում փաստաբան պահանջելու հիմքով այդ գործողությունը ենթակա չէ հետաձգման»:

  • Կիսվել: