չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Փաստաբանների պալատի պատվիրակությունն Արցախում է. ունեցել են հանդիպումներ

Փաստաբանների պալատի պատվիրակությունն Արցախում է. ունեցել են հանդիպումներ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը՝ Արա Զոհրաբյանի, Սիմոն Բաբայանի, Գեւորգ Մկրտչյանի, Վրեժ Խաչիկյանի եւ Հայկ Հակոբյանի կազմով, 2020 թվականի սեպտեմբերի 29-ին այցելել է Արցախի Հանրապետություն եւ հանդիպումներ է ունեցել Արցախի փաստաբանների պալատի ներկայացուցիչ Էրիկ Բեգլարյանի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ:

Փաստաբանների պալատը նաեւ կօժանդակի ադրբեջանական ռազմական գործողություններից տուժած խաղաղ բնակչությանը եւ գույքին պատճառված վնասի արձանագրման փաստահավաք խմբի աշխատանքներին:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը՝ տեղում ծանոթանալով իրավիճակին, արձանագրում է խիզախ բնակչության եւ պաշտոնատար անձանց կազմակերպված համագործակցությունը:

  • Կիսվել: