երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պաշտպանները միջնորդել են վերացնել Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը

Պաշտպանները միջնորդել են վերացնել Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը հետաձգելու մասին որոշում կայացրեց։

Պաշտպանները դատարանին միջնորդել են վերացնել Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին։

Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Վազգեն Մանուկյանն այս քրեական գործն ու իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակել։

  • Կիսվել: