Պարտադիր ապահովագրության դաշտ կբերվեն մոպեդները, տրիցիկլները եւ քվադրիցիկլները
Հաշվի առնելով, որ վերջին շրջանում ճանապարհային երթեւեկության մեջ ավելացել են մոպեդների, տրիցիկլների եւ քվադրիցիկլների քանակը՝ առաջարկում ենք այս տեսակի տրանսպորտային միջոցները եւս բերել պարտադիր ապահովագրության դաշտ: Այս պահի դրությամբ էլեկտրոնային ռեգիստրում հաշվառված է ավելի քան 2500 երկանիվ մոպեդ, 30 եռանիվ մոպեդ, 120-ից ավելի տրիցիկլ եւ քվադրիցիկլ: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» oրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել:
Հարցուպատասխանի ընթացքում Արմեն Ղազարյանը պարզաբանել է, որ վերոնշյալ երթեւեկության միջոցներն ապահովագրելու են դրանց սեփականատերերը:
Հարցը քննարկվել է մարտի 3-ի ԱԺ հերթական նիստում:



