կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Պարեկայինները հարբած վարորդի մեքենայից ատրճանակ են հայտնաբերել

Պարեկայինները հարբած վարորդի մեքենայից ատրճանակ են հայտնաբերել

Ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները հոկտեմբերի 8-ին, ժամը 04.00-ին, Թամանցիների փողոցից ոստիկանության պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա, որի 27-ամյա վարորդն այն վարում էր ոչ սթափ վիճակում։

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, նա ավտոմեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել ատրճանակ:

Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և տվել բացատրություն:

 

Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն։

  • Կիսվել: