երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Պարեկային ծառայությունը համալրվում է․ ևս 127 պարեկ ծառայություն կիրականացնի Երևանում և մարզերում

Պարեկային ծառայությունը համալրվում է․ ևս 127 պարեկ ծառայություն կիրականացնի Երևանում և մարզերում

ՆԳՆ բարեփոխումների շրջանակում շարունակվում է Պարեկային ծառայության համալրումը նոր որակավորում ստացած կադրերով։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:

ՆԳՆ կրթահամալիրում 127 սովորող ավարտել է «պարեկ» որակավորմամբ ուսումնական ծրագիրը. նրանցից 95-ը քաղաքացիական անձինք են, 32-ը՝ ոստիկանության ծառայողներ։

Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով թափուր տեղերի գերակշիռ մասն այս անգամ ևս հատկացվել էր կին դիմորդներին․ 20 կին համալրել է Պարեկային ծառայության շարքերը։

 

Ոստիկանության ծառայողի երդման հանդիսավոր արարողությամբ տրվել է ծառայության մեկնարկը։

  • Կիսվել: