կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Պարեկային ծառայողները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Պարեկային ծառայողները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 00.30-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները, զենք, զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Աճառյան փողոցից ոստիկանության Ավանի բաժանմունք բերման են ենթարկել 38-ամյա քաղաքացու՝ իր վարած «ԲՄՎ» ավտոմեքենայով հանդերձ։ Բաժանմունքում նա ավտոմեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել «ՎԵՊՐ-ԿՄ» տիպի մեկփողանի հրացան և փամփշտակալ՝ լիցքավորված 30 փամփուշտով:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: