հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Պանելային քննարկում 3. «Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գործիքակազմերը խտրականության դեմ պայքարում և խոցելի խմբերի իրավունքների խթանման գործում» թեմայով

Պանելային քննարկում 3. «Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գործիքակազմերը խտրականության դեմ պայքարում և խոցելի խմբերի իրավունքների խթանման գործում» թեմայով

Պանելային քննարկում 3. Մարդու իրավուքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տեղի ունեցող պանելային վերջին՝ երրորդ քննարկումն անցկացվել է «Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գործիքակազմերը խտրականության դեմ պայքարում և խոցելի խմբերի իրավունքների խթանման գործում» թեմայով:

Որպես բանախոս հանդես են եկել «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սիրանուշ Սահակյանը, ՄԻՊ աշխատակազմի հետազոտական, փորձագիտական, կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանը, Մոլդովայի օմբուդսմանի տեղակալ Վալենտին Ռոսկան և Հյուսիսային Իռլանդիայի մարդու իրավունքների հանձնաժողովի գլխավոր հանձնակատար Ալիսոն Քիլպատրիկը (առցանց)։

Քննարկումը վարել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկոլսկին։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը համաժողովը կազմակերպել է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Միավորված ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամի հետ համատեղ։

  • Կիսվել: