կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Օծանելիքի ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվող ընկերությունը տուգանվել է

Օծանելիքի ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվող ընկերությունը տուգանվել է

Օծանելիքի ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվող ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Այս մասին տեղեկանում ենք Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից։

Երեւանի Տիգրան Մեծի 51 շ. 66 հասցեում գտնվող «ԿԱՏՐԵՆ» ՍՊԸ-ում, որն զբաղվում է օծանելիքակոսմետիկական արտադրանքի, կենցաղային եւ սանիտարահիգիենիկ նշանակության թղթե եւ քիմիական թելերից ապրանքների, երեխաների եւ դեռահասների համար նախատեսված արտադրանքների ներմուծմամբ եւ իրացմամբ, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել են ստուգումներ: Ստուգումների ընթացքում պարզվել է, որ որոշ ապրանքատեսակներ իրացվում են համապատասխան տեխկանոնակարգերի պահանջների խախտմամբ, մասնավորապես՝ իրացումն իրականացվում է առանց համապատասխանության հավաստման փաստաթղթերի առկայության:

Տնտեսվարողը, հայտնաբերված խախտման համար, ենթարկվել է վարչական պատասխանատվության: Ստուգման արդյունքում՝ հայտնաբերված խախտումը վերացվել է:

  • Կիսվել: