հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ոստիկանությունը հայտնում է քաղաքացու գործողությունից ոստիկանի տուժելու մասին. Երևանի 32-ամյա բնակիչը ձերբակալվել է

Ոստիկանությունը հայտնում է քաղաքացու գործողությունից ոստիկանի տուժելու մասին. Երևանի 32-ամյա բնակիչը ձերբակալվել է

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության ծառայողները Մյասնիկյան պողոտայում դեկտեմբերի 25-ին, ժամը 19-ի սահմաններում օրինական պահանջ են ներկայացրել ճանապարհի երթևեկելի հատվածը փակած քաղաքացիներին, սակայն ճանապարհը փակած անձանցից մեկը հրել է ոստիկաններին, ինչի հետևանքով ոստիկաններից մեկը ընկնել է և ձախ սրունքի ոսկորների կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց։ Ոստիկանությունն այս մասին հաղորդագրություն է տարածել. 

«Նշված վայրից Երևանի 32-ամյա բնակիչը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել։
Ոստիկանը կատարել և կատարելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները։ Ցույցների, երթերի և բողոքի մյուս գործողությունների ընթացքում ոստիկանության ծառայողը պահպանում է հասարակական կարգը, ապահովում հասարակական անվտանգությունը, այդ թվում՝ նաև ցուցարարների։

Կոչ ենք անում խստագույնս պահպանել օրենքը։ Բոլոր օրինախախտները հայտնաբերվում են ու ենթարկվում պատասխանատվության»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: