երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ոստիկանության շտաբի պետն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ խորհրդատուներին (տեսանյութ)

Ոստիկանության շտաբի պետն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ խորհրդատուներին (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը հունվարի 29-ին ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաքելության խորհրդատուներ Անետ Էրդմանին և Ալեքսանդր Սեկուլիչին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Արմեն Ղուկասյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ արդյունավետ համագործակցություն կա ոստիկանության և ԵԱՀԿ ԺՀՄԻ գրասենյակի միջև և աշխատանքի պատրաստակամություն հայտնեց։

Անետ Էրդմանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նույնպես կարևորեց սերտ համագործակցությունը և ներկայացրեց իրենց առաքելության մանրամասները։ Գրասենյակի հավաքների ազատության վերաբերյալ գործունեության մասին Արմեն Ղուկասյանը որոշ հարցեր ուղղեց և կայացավ քննարկում։

Թեմայի շուրջ պարզաբանումներ ներկայացրեց նաև ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մանուկ Մուրադյանը։

Հանդիպմանը քննարկվեցին համագործակցությանն ու գրասենյակի գործունեությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: