երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ոստիկանության 6-րդ և քրեական հետախուզության վարչությունները լուծարվել են

Ոստիկանության 6-րդ և քրեական հետախուզության վարչությունները լուծարվել են

Հունվարի 8-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգյանի ստորագրած հրամանով լուծարվել են ոստիկանության քրեական հետախուզության և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչությունները։ Այս մասին տեղեկացնում է Գագիկ Շամշյանը։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ նշված գլխավոր վարչությունները վերամիավորվել են՝ դառնալով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն և վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանը։ 

  • Կիսվել: