հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ոստիկանները բնակարանագողին բռնեցին հենց դեպքի վայրում (տեսանյութ

Ոստիկանները բնակարանագողին բռնեցին հենց դեպքի վայրում (տեսանյութ

Փետրվարի 13-ի ուշ երեկոյան Սևանի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն ստացան, որ Գայի փողոցի մի առանձնատնից գողություն է կատարվում: Մեկնեցին և համոզվեցին, որ տեղեկությունը ճիշտ է:

Մնացածը` ըստ կարգի: Արձանագրվեց, որ առանձնատնից գողություն կատարելու պահին հայտնաբերվել և ժամը 23-ին բաժին բերման է ենթարկվել Սևան քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ, 44-ամյա մի տղամարդ:

Նա խոստովանել է, որ մոտ 20 րոպե առաջ տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել է պատուհանը, մտել տուն, սակայն ոչինչ չի հասցրել գողանալ, քանի որ բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Տղամարդը ոստիկանությունից ներկայացվեց տարածքային քննչական բաժին, հարցաքննվեց ու ձերբակալվեց:

Հետագա միջոցառումների շնորհիվ պարզվեց նաև, որ անցած տարվա օգոստոսի վերջերին ձերբակալվածը նույն առանձնատան առաջին հարկի պատուհանով մտել էր ներս ու գողացել կենցաղային իրեր: Այս գողության մասին տանտերը ժամանակին չէր հայտնել:

 
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: