Ոստիկանները բերման ենթարկեցին անհնազանդության ակցիա անող քաղաքացիներին
Երևանի տարբեր հատվածներում այսօր առավոտյան անհնազանդության ակցիաներ տեղի ունեցան: Քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակել էին մի քանի փողոց: Ոստիկանները բերման ենթարկեցին անհնազանդության ակցիա անող քաղաքացիներից մի քանիսին։
Մասնավորապես, փակվել են Մյասնիկյան պողոտան, Ազատության պողոտան:
Ավելի ուշ ոստիկանության աշխատակիցները սկսեցին բարձրախոսով հայտարարել, որ այդ գործողությունները չեն բխում հավաքների մասին օրենսդրությունից եւ հորդորեցին բացել ճանապարհը:
Բացի այդ, քաղաքացիները մտել են մետրոյի կայարաններից մեկը եւ «Նիկոլ դավաճան» վանկարկումներով թույլ չէին տալիս, որ գնացքի դռները փակվեն եւ այն շարժվի: