հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Որսի կանոնների տարբեր խախտումներ․ հարուցվել են վարչական վարույթներ

Որսի կանոնների տարբեր խախտումներ․ հարուցվել են վարչական վարույթներ

Ս․թ․ հունվարի 27-ից փետրվարի 20-ը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կենդանական աշխարհի վերահսկողության և ԲԸՏՄ տարածքային բաժինների մասնագետները ՀՀ մարզերում իրականացրել են համատեղ շրջայցներ՝ որսի կանոնների խախտման և ապօրինի որսի դեպքերի բացահայտման ու կանխարգելման նպատակով: 

ՀՀ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում արձանագրվել են որսի կանոնների տարբեր խախտումներ, որոնց առնչությամբ հարուցվել են վարչական վարույթներ, առգրավվել է 4 միավոր որսորդական զենք, որոնցից 3-ն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն: 

Ստուգվել է 33 քաղաքացու որս կատարելու թուլտվություն: 

ՀՀ մարզերում և Երևան քաղաքում շրջայցները շարունակվում են:

 

  • Կիսվել: