հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Որքան երկար են տևում սահմանափակումները, այնքան բարձր է պետության բեռը մարդկանց ապացուցելու, որ իր ձեռնարկած միջոցներն արդյունավետ ու պիտանի են կորոնավիրուսը կանխարգելելու համար. ՄԻՊ (Տեսանյութ)

Որքան երկար են տևում սահմանափակումները, այնքան բարձր է պետության բեռը մարդկանց ապացուցելու, որ իր ձեռնարկած միջոցներն արդյունավետ ու պիտանի են կորոնավիրուսը կանխարգելելու համար. ՄԻՊ (Տեսանյութ)

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ամփոփումը COVID-19 համավարակի ընթացքում իրականացվել է 3 ուղղությամբ:

1. Քաղաքացիների համար իրենց իրավունքների իրազեկումներ (սահմանափակումներ, աջակցության ծրագրեր և այլն) և այն մասին, թե ինչպես կանխարգելել համավարակը.

2. Կառավարության սահմանափակումներ և մարդկանց իրավունքների պաշտպանություն կոնկրետ գործերով: Կային դեպքեր, երբ սահմանափակումները առանձին մարմինների ու մարդկանց խնդիրների առաջ էին դնում` նպաստելով համավարակին.

3. Վերահսկողություն Կառավարության սահմանափակումների և պետական մարմինների գործողությունների նկատմամբ (մեկուսացումներ, թերթիկներ, օրենսդրական առաջարկներ և այլն):

«Որքան երկար են տևում արտակարգ դրության սահմանափակումները, այնքան բարձր է պետության բեռը մարդկանց ապացուցելու, որ իր ձեռնարկած միջոցներն արդյունավետ ու պիտանի են համավարակը կանխարգելելու համար», - նշում է Արման Թաթոյանը։

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման 6 տարիների գործունեության ամփոփիչ նախորդ տեսանյութերին ծանոթացեք հետևյալ հղումներով:

 

Անհատական գործերով աշխատանք՝ https://bit.ly/3GlHzOE

Կանանց իրավունքների պաշտպանություն՝ https://bit.ly/3rrSYI9

Երեխաների իրավունքներ՝ https://bit.ly/3gsr6xp

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն՝ https://bit.ly/3uJEZzQ

 

  • Կիսվել: