կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Որոշել ենք դիմել դատարան. Ռուբեն Մելիքյան

Որոշել ենք դիմել դատարան. Ռուբեն Մելիքյան

Հունիսի 12-ին ԱԺ դիմաց «միայնակ ակցիա» էի իրականացնում՝ պահանջելով քաղաքացուն վերադարձնել խաղաղ հավաքների ազատությունը։ Ենթարկվեցի վարչական ձերբակալման՝ ՎԻՎՕ 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի «օրինական պահանջը» չկատարելը)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

՛՛Ոստիկանությունում կազմվեց արձանագրություն՝ իմ կողմից ենթադրաբար կատարված իրավախախտման վերաբերյալ, որի հիման վրա Ոստիկանությունը, ըստ օրենքի, պետք է 2-ամսյա ժամկետում դիմեր դատարան՝ պահանջելով ինձ ենթարկել պատասխանատվության։

Օգոստոսի 13-ին վերջնաժամկետն էր, և մինչ օրս չեմ ստացել ծանուցում ինձ վարչական պատասխանատվության կանչելու մասին, ուստի եզրակացնում եմ, որ Ոստիկանությունը իմ «միայնակ ակցիայում» ի վերջո չի գտել օրենքի խախտման տարրեր։

Նշվածը հաշվի առնելով՝ որոշել ենք ինքներս դիմել դատարան՝ պահանջելով հունիսի 12-ի իմ վարչական ձերբակալումը ճանաչել ոչ իրավաչափ։ Շահերիս ներկայացուցչությունը լիազորել եմ «Իրավական ուղի»-ի փաստաբան Դավիթ Ավագյանին։

Իմ տեղեկություններով՝ «Իրավական ուղին» պատրաստ է իրավաբանական օգնություն տրամադրել նույն իրավիճակում հայտնված մյուս քաղաքացիներին ևս՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: