չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չի հարուցվել

Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չի հարուցվել

Լրատվականներում և սոցցանցերում տեղեկություն է տարածվում, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական հրահանգ է իջեցվել՝ քրեական գործ հարուցել և ձերբակալել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։
 
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը, անդրադառնալով թեմային, նշում է, որ  քրեական վարույթներն ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի:
 
«Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ հարուցված չկա»,- հայտնում են Գլխավոր դատախազությունից։

  • Կիսվել: