երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Օնիկ Գասպարյանի ներկայացրած հայցադիմումներից մեկը մակագրվել է դատավոր Լիանա Հակոբյանին

Օնիկ Գասպարյանի ներկայացրած հայցադիմումներից մեկը մակագրվել է դատավոր Լիանա Հակոբյանին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կողմից ներկայացված երեք հայցադիմումներից մեկը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։

Առաջին հայցով արձանագրել են, որ եթե Սահմանադրությունը թույլ է տալիս ազատել ԳՇ պետին, ուրեմն ազատումը եղել է անօրինական, որովհետեւ կամայականության արդյունք է եղել, պատճառաբանված վարչական ակտ չի կայացվել։

Երկրորդ հայցը վերաբերում է ակտն առոչինչ ճանաչելուն՝ հաշվի առնելով, որ Սահմանադրությունը լիազորություն չի տալիս նախագահին՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու եւ նա պետք է պաշտոնավարի օրենքով սահմանված ժամկետում, հետեւաբար՝ այն ընդունված է համարվելու ոչ իրավաչափ մարմնի կողմից, չունի օրինական ուժ եւ ենթակա չէ կատարման։

Երրորրդ հայցը վերաբերում է իրավահարաբերություններին, մասնավորապես, հայցվորը խնդրել է դատարանին՝ ճանաչման հայցի շրջանակներում ճանաչել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայությունը։

 

  • Կիսվել: