շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Օմբուդսմենը պաշտպանված է նաեւ լիազորությունների ժամկետի ավարտից հետո․ ՄԻՊ

Օմբուդսմենը պաշտպանված է նաեւ լիազորությունների ժամկետի ավարտից հետո․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանված է նաեւ լիազորությունների ժամկետի ավարտից հետո։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ կա պաշտոնատար անձ (նկատի ունի Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանին – խմբ.), որը հայտարարություն է արել, իսկ հետո էլի մի քանիսը (պաշտոնյաներ – խմբ.) ոգեւորվել եւ շարունակել են։ «Դա արժանի է դատապարտման։ Նրանք ամենակոպիտ խախտումներն են թույլ տվել»,- նշեց Թաթոյանը։

Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից նրա հեռանալուց հետո նրա հանդեպ իրավական գործընթաց սկսվի, նա պատասխանեց.  «Օրենքն արգելում է նման վերաբերմունք օմբուդսմենի հանդեպ նաեւ նրա լիազորությունների ժամկետի ավարտից հետո։ Ոչ մեկին թույլ չեմ տա ինքնահաստատվել Հայաստանի օմբուդսմենի հաշվին»։

  • Կիսվել: