երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Օմբուդսմենի գրասենյակը պետք է լինի անաչառ և չհարի քաղաքական որևէ հոսանքին. Արման Թաթոյան

Օմբուդսմենի գրասենյակը պետք է լինի անաչառ և չհարի քաղաքական որևէ հոսանքին. Արման Թաթոյան

Եթե մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմքերը սխալ դրվեին Հայաստանում, այս արդյունքները չէին լինի։ Այսօր ՄԻՊ հաստատության գործունեության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ըստ Պաշտպանի՝ այսօր անհրաժեշտ է քաղաքական կամքի առկայություն, որը նաև կարևոր է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացվող առաջարկների կատարմանը նպաստելու համար:

Ըստ նրա՝ ՄԻՊ-ի առջև առկա մարտահրավերները հաղթահարելու համար չափազանց կարևոր է նաև անաչառությունը: Մասնավորապես, ըստ նրա, օմբուդսմենի գրասենյակը չպետք է աջակցի կամ կանգնի որևէ քաղաքական ուժի կողքին. «Չպետք է լինի քաղաքական որևէ շեշտադրում, քաղաքական որևէ հոսանքին հարել անգամ, որովհետև դա կկործանի տարիներով ձեռքբերածն ընդամենը մեկ րոպեում»։

Արման Թաթոյանը նշեց, որ այսօր խորհրդարանը և կառավարությունն ակտիվորեն համագործակցում են Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Բացի այդ, ըստ նրա, ՄԻՊ-ն անմիջական մասնակցություն է ունենում տարբեր օրինագծերի նախապատրաստմանը։

Արման Թաթոյանը նաև ասաց, որ Պաշտպանի հաստատությունը ներկայում ունի A կարգավիճակ, դա ՄԱԿ-ի հովանու ներքո գործող անկախ հանձնախմբի կողմից շնորհված կարգավիճակ է, որը վկայում է աշխատանքի բարձր անկախության և արդյունավետության մասին։

 

  • Կիսվել: