կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նյութեր են նախապատրաստվում Ամուլսարի պահապանների և բնապահպանների միջև տեղի ունեցած միջադեպի առիթով․ ոստիկանություն

Նյութեր են նախապատրաստվում Ամուլսարի պահապանների և բնապահպանների միջև տեղի ունեցած միջադեպի առիթով․ ոստիկանություն

Ջերմուկի Ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում գիշերը Ամուլսարի պահապանների և բնապահպանների միջև տեղի ունեցած միջադեպի առիթով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նշենք, որ բնապահպան Շիրակ Բունիաթյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Ամուլսարի պահնորդները քաղաքացուն, քարշ տալով դեպի «Լիդիան»-ին պատկանող տարածք, դաժան ծեծի են ենթարկել, ուշագնացության հասցրել:

 

Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ միջադեպ է տեղի ունեցել պահնորդների և բնապահպանների միջև:

 

  • Կիսվել: