հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Նուբարաշենի հոգեբուժարանից փախուստի դիմածներից մեկը հայտնաբերվել է․ ՆԳՆ

Նուբարաշենի հոգեբուժարանից փախուստի դիմածներից մեկը հայտնաբերվել է․ ՆԳՆ

Հուլիսի 21-ին ժամը 01․20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ՀԱՊԱԿ ՓԲԸ հերթապահ բժիշկից հաղորդում է ստացվել, որ ՓԲԸ-ի 2-րդ բաժանմունքի հիվանդասենյակներից մեկի պատուհանի ճաղավանդակը պոկելու եղանակով փախուստի են դիմել երկու հարկադիր բուժվող։ Այս մասին  հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից:

Նույն օրը ժամը 02․41-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ծառայողները նրանցից մեկին հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ։ Ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նուբարաշենի հոգեբուժարանից 2 հարկադիր բուժվող փախուստի է դիմել։ Ոստիկանությունը փախուստի մասին ահազանգը ստացել է գիշերը՝ 01։20-ի սահմաններում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տղամարդիկ փախուստի են դիմել հիվանդասենյակի պատուհանի ճաղավանդակը պոկելու միջոցով։ Ըստ կայքի՝ մեկը հարկադիր բուժվող, Երևանի բնակիչ 45-ամյա Վյաչեսլավ Լուկինն է, մյուսը` Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արամայիս Միրզոյանը, որը դատարանի որոշմամբ նշված կենտրոն է տեղափոխվել որպես անվտանգության միջոց։

  • Կիսվել: