Նուբարաշենի աղբավայրի հրդեհի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
Նուբարաշենի աղբավայրի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը։ Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ երեկ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ աղբավայրում բռնկված հրդեհը դիտավորություն է, ինքը խոսել է ԱԱԾ տնօրենի, ՆԳ նախարարի հետ, երաշխավորել է, որ հրդեհի հետ կապ ունեցող ցանկացած մեկը կենթարկվի պատասխանատվության, այս դեպքը չի կարող մնալ անպատասխան։ Ավինյանը նաև հայտնել էր՝ միաժամանակ խստացվել են աղբավայրի տարածք մուտքի ու ելքի ռեժիմները։


