հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները հանձնուքի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված

«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները հանձնուքի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել քաղաքացուհի Գ․Հ․-ի կողմից կալանավորված անձի անվամբ բերված հանձնուքը։

Հանձնուքում առկա տաբատի փոքր գրպանի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,45 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված։

Գ․Հ․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

  • Կիսվել: