«Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ–ների անվտանգության ապահովման բաժիններում թափուր տեղեր կան. աշխատանքի ընդունելություն
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների կրտսեր խմբի թափուր հաստիքների համալրման նպատակով հայտարարում է աշխատանքի ընդունելություն։
Կարող են դիմել հայերենին տիրապետող, մինչև 30 տարեկան բոլոր այն ՀՀ քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն /բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից/:
Կարող են դիմել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության մարմինների, պետական պահպանության ծառայության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին և ներկա մինչև 55 տարեկան ծառայողները։
Պաշտոն զբաղեցնող ծառայողներն ամսական ստանում են համապատասխան հավելումներ, ինչպես նաև մասնակցելով ատեստավորմանը՝ ստացված արդյունքներով հնարավորություն կունենան ստանալու լրացուցիչ հավելավճար:
Աշխատավայրից 30 և ավելի կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակմակերես չունեցող ծառայողներն ապահովվում են վարձակալված բնակարանի դիմաց դրամական փոխհատուցմամբ։
Ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին պետության կողմից տրվում են երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում։
Ծառայողները սոցիալական փաթեթով հատկացված գումարը կարող են օգտագործել հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, ուսման վճարի կամ Հայաստանի Հանրապետությունում հանգստի համար։
Ծառայողներն ունեն արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն։
Բոլոր շահագրգռված անձինք ինքնակենսագրականները կարող են ուղարկել նշված էլեկտրոնային հասցեներով, իսկ մանրամասների համար զանգել հետևյալ հեռախոսահամարներին։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ
էլ․ հասցե` [email protected]
Հեռախոս՝ 060 37-11-72
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
էլ․ հասցե` [email protected]