Նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ՔԿՀ-ներից վերացնել կոռուպցիան և քրեական ենթամշակույթը. Ռուստամ Բադասյան
Անվիճելի է այն փաստը, որ նոր Հայաստանը Քրեակատարողական ծառայության զարգացման համար նոր նախադրյալներ է ստեղծել: Այս մասին այսօր ՔԿ ծառայության 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նա նշեց. «Մարդու իրավունքների պաշտպանություն, օրենքի գերակայություն, մարդասիրություն, հասարակությունից մեկուսացված քաղաքացուն ձեռք մեկնելու և նրա վերասոցիալականացմանը ուղղված անկոտրում կամք, սրանք այն առանցքային ուղենիշներն են, որոնք պետք է լինեն ձեր ամենօրյա գործունեության անբաժանելի մասը: Իսկ այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է քրեակատարողական համակարգից վերացնել կոռուպցիան և քրեական ենթամշակույթը»:
Բադասյանը կարևերեց, որ ՔԿՀ-ում պատիժը կրելուց հետո անձը պետք է պատրաստ լինի հասարակություն վերադառնալու: Ըստ նախարարի`դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ՔԿՀ-ներում գտնվող անձանց ապահովվի կրթություն ստանալու, աշխատելու հնարավորություն և այդ նպատակին հասնելու համար հետևելու են միջազգային փորձին: