շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Նոյեմբերի 5-6-ը բացահայտվել է 133 հանցագործություն, գրանցվել է 20 ավտովթար

Նոյեմբերի 5-6-ը բացահայտվել է 133 հանցագործություն, գրանցվել է 20 ավտովթար

Հանրապետությունում նոյեմբերի 5-6-ը բացահայտվել է 133 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես, բացահայտվել է՝

  • 35 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 7 դեպք՝ խարդախության,
  • 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 5-ական դեպք՝ հոգեկան ներգործունեության, փաստաթղթի կեղծիքի,
  • 3 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
  • 2-ական դեպք՝ համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնել ու կամ վնասելու։

Բացահայտվել է կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հողամասի ինքնակամ զավթումը չդադարեցնելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, սառը զենքի հայտնաբերման և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 2 դեպք բնակարանային գողության,
  • 1-ական դեպք՝ շորթման, անձնական ունեցվածքի գողության։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու՝ 1 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

  • Կիսվել: