Նորապատ-Ալաշկերտ ճանապարհին վթարի դեպքով վարույթ է նախաձեռնվել երթևեկության կանոնները խախտելու հատկանիշներով
Նախօրեին Արմավիրի մարզում՝ Նորապատ-Ալաշկերտ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզում՝ Նորապատ-Ալաշկերտ ավտոճանապարհին երեկ երեկոյան՝ ժամը 21-ի սահմաններում, բախվել են «Nissan» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի աջ և ձախ հատվածներում․ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, իսկ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։


