Նոր Սահմանադրությունը ՀՀ–ում կառավարման փոփոխություն չի նախատեսում․ նախարար
ՀՀ նոր Սահմանադրությունը, որի նախագիծը պատրաստ կլինի մարտին, կառավարման ձևի փոփոխություն չի նախատեսում։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Որոշում է կայացվել չփոխել կառավարման ձևը։ Այսինքն` մենք կշարունակենք մնալ խորհրդարանական ձևով կառավարվող երկիր»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ ՀՀ-ում սահմանադրական հանրաքվեի ժամկետները դեռ որոշված չեն, բայց ամենայն հավանականությամբ դրանք կլինեն հունիսին նախատեսվող խորհրդարանական ընտրություններից հետո։


