հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նոր մանրամասներ 15-ամյա դեռահասի մահվան հանգամանքներից

Նոր մանրամասներ 15-ամյա դեռահասի մահվան հանգամանքներից

Քննչական մարմինն այսօր Հրազդանի կիրճում կախված դեռահասի մահվան հանգամանքների  հետ կապաված մի քանի վարկած է ուսումնասիրում։

Ըստ InfoPort.am-ի աղբյուրների միջադեպը կապված է դեռահասի մասնակցությանը ինտերնետում տրածաված սակայն արգելված «Կապույտ կետ» խաղի հետ։ Ըստ քննվող վարկածի՝ դեռահասը տարված է եղել այդ վտանգավոր խաղով, որն իր մասնակիցներին առաջարկում է կատարել արգելված, շատ ժամանակ կյանքի և առողջության համար  վտանգ ներկակացնող առաջադրանքներ, որոնց թվում են նաև ինքնասպանության փորձերը։

Դեռահասը բարձր տեխոնոգիաների նկատմամբ մեծ նախասիրություն է ունեցել, սակայն մահից հետո պարզվել է, որ համակարգչից ամբողջ ինֆորմացիան հեռացված է։ Ըստ InfoPort.am-ի աղբյուրների, դեպքից երկու օր հետո նրանք ընտանիքով պատրաստվում էին մեկնել ԱՄՆ։

Ինչպես ավելի վաղ հայտնել  էինք, 15-ամյա դեռահասը, ով Hermitage և Baldinini խանութների ցանցի սեփականատիրոջ որդին է, այսօր կախած վիճակում հայտաբրվել է Հրազդանի կիրճի «Պրինցես Մարիաննա»  ռեստորանի մոտակայքում։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձյան՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2021թ. հունվարի 31-ին տղայի դիակը հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ՝ կտորե պարանով ծառից կախված վիճակում:

Նշվում է, որ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ տաբատի գրպաններից հայտնաբերվել են տղայի անձնական իրերը: Որոշում է կայացվել` դիակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:

 

  • Կիսվել: