երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նոր մանրամասներ ԱԱԾ ոչնչացած փաստաթղթերի վերաբերյալ․ գեներալ-մայորի նոր բացահայտումը

Նոր մանրամասներ ԱԱԾ ոչնչացած փաստաթղթերի վերաբերյալ․ գեներալ-մայորի նոր բացահայտումը

«ԱԱԾ ոչնչացած փաստաթղթերի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Այդ գործով հարցաքննված ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանը նշել էր, որ ոչնչացված նյութերը ուղիղ առնչություն ունեն Մարտի 1-ի գործին, սակայն այսքանով բացահայտումները չեն սահմանափակվում:

Բարսեղյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը ոչնչացրել է ոչ միայն Մարտի 1-ին առնչվող փաստաթղթերը, այլ նաեւ պետությանը առնչվող շատ փաստաթղթեր:
«Դրանք վերաբերում են Հայաստանում միջազգային կազմակերպությունների կողմից և, ընդհանրապես, դիվանագիտական կառույցների կողմից Հայաստանին վերաբերող օժանդակություններին, Արցախի հիմնախնդրի, տնտեսական հարցերի…: Եթե դրանք կարող են օժանդակել, իսկ դրանք կարող են օժանդակել ներկայիս վարչապետին՝ իր քաղաքական գծով, ես պատրաստ եմ դրանց տեղերը ասել, որպեսզի իրենք հայտնաբերեն և հրապարակեն»,- ասել է նա»:
 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի համարում:

  • Կիսվել: