հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը փաստեց, մեղադրական դատական ակտը կայացրեց, վերջակետ դրեց այս գործում իրավական որևէ գործընթացի. փաստաբանը՝ Գայանե Մարտիրոսյանի գործի մասին

Նիկոլ Փաշինյանը փաստեց, մեղադրական դատական ակտը կայացրեց, վերջակետ դրեց այս գործում իրավական որևէ գործընթացի. փաստաբանը՝ Գայանե Մարտիրոսյանի գործի մասին

Գայանե Մարտիրոսյանի գործը դեռ հինգերորդ օրն է ընթանում, բայց Նիկոլ Փաշինյանն արդեն փաստեց, մեղադրական դատական ակտը կայացրեց, վերջակետ դրեց այս գործում ընդհանրապես իրավական որևէ գործընթացի՝ նշելով, որ տեղի է ունեցել առևանգում։ Այս մասին այսօր կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Աշոտ Փաշինյանի ՛՛առևանգման գործով՛՛ հայտարարությանը։

Փաստաբանն ասաց, որ Փաշինյանը չպետք է նման արտահայտություններ անի, անմեղության կանխավարկածը խախտի, քանի որ դեռևս որևէ մեկը՝ քննիչ, դատախազ, դատարան, չի կարող փաստել՝ տիկին Մարտիրոսյանը (Հակոբյան) կատարե՞լ է այդ հանցագործությունը, թե՞ ոչ:

՛՛Այս պահին ունենք ընդամենը կասկած, դրա վերաբերալ մեղադրանք։ Անձի մեղավորությունը հաստատվում է մեղադրական դատական ակտով։ Պետք է զերծ մնալ նմանատիպ արտահայտություններից, քանի որ մեր բոլոր հույսերը՝ այս գործի հետ կապված, կմարեն՛՛,-նշեց Հովհաննիսյանը:

  • Կիսվել: