չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Փաշինյանը պահանջել է արգելափակել դատարանները, երբ դատարանը Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակեց․ «Amnesty International»

Փաշինյանը պահանջել է արգելափակել դատարանները, երբ դատարանը Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակեց․ «Amnesty International»

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «2019 թ․-ին Մարդու իրավունքներն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցը:

Ինչպես նշվում է զեկույցում՝ Հայաստանում դատական իշխանությունների վրա գործադիրի հնարավոր ճնշման անհանգստության պայմաններում տեղի են ունեցել իրենց լիազորությունների չարաշահման համար կասկածվող նախկին իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններ և քրեական հետապնդումներ:

2019 թ․-ի հունիսի 25-ին, ըստ զեկույցի, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ձերբակալել են 3-րդ անգամ՝ կապված «սահմանադրական կարգը տապալելու» և կաշառք ստանալու վերաբերյալ նրան առաջադրած մեղադրանքների հետ:

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։

  • Կիսվել: