հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Արմավիրի մարզերում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Արմավիրի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։
 
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 24-ին ծառայություններ կմատուցվեն․
  • ժամը 10:00-16:00
Արարատի մարզի Արարատ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
  • ժամը 10:00-16:00
Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
 
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։
 
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
 
Հուլիսի 24-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Շիրակի մարզի Ամասիա և Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում՝ հուլիսի 17-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։

  • Կիսվել: