երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ներքին ազատություն և կյանքի իմաստ․ քննարկումներ և ֆիլմի ցուցադրություն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

Ներքին ազատություն և կյանքի իմաստ․ քննարկումներ և ֆիլմի ցուցադրություն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հոգեբան Սրբուհի Ասլանյանի նախաձեռնությամբ ազատազրկված անձանց հետ անցկացվել է «Ներքին ազատություն և կյանքի իմաստ» թեմայով քննարկում՝ հիմնված Վիկտոր Ֆրանկլի գաղափարների վրա։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ներքին և արտաքին ազատության դրսևորումների տարանջատմանը, անձնական վերահսկողության և ինքնակառավարման հմտությունների ձևավորմանը։ Վիկտոր Ֆրանկլի գաղափարների և կենսափորձի հիման վրա քննարկումների և վերլուծությունների միջոցով ներկայացվել են կյանքի տարբեր իրավիճակներում հաղթահարման մտածողության այլընտրանքային մոտեցումները։

Քննարկման արդյունքում ազատազրկված անձանց մոտ նկատվել են մոտիվացիոն դրական դրսևորումներ դժվարությունների հաղթահարման և ազատության գաղափարի նոր ընկալման համատեքստում։

Բացի այդ՝ օտարերկրացի ազատազրկված անձանց համար հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի մասնագետների կողմից կազմակերպվել է ֆիլմի ցուցադրություն։ Դիտվել է «Աղջկա տունը» գեղարվեստական ֆիլմը, որից հետո տեղի է ունեցել քննարկում ֆիլմում ներկայացված գաղափարների շուրջ։

  • Կիսվել: