երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Նարեկ Սարգսյանը կմնա կալանքի տակ

Նարեկ Սարգսյանը կմնա կալանքի տակ

Երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կմնա կալանքի տակ: Դատարանն այսօր կրկին քննարկել է Սարգսյանի խափանման միջոցը փոխելու և 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը 5 ամսից ավելի ազատության մեջ գտնվելուց հետո Վճռաբեկ դատարանի՝ օրեր առաջ կայացրած որոշմամբ կալանավորվել էր:

Նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկներ ձեռք բերելու, պահելու, նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության կամ իրացման համար: Սարգսյանը մեղքն ընդունել է: Բուն գործի քննությունը այսօր չի կայացել՝ տուժող կողմը նիստին չէր ներկայացել:

 
 
 

  • Կիսվել: