երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Նամուս ու թասիբ ունեցեք, արդեն ինքս ինձ վրա էի կասկածում՝ կարո՞ղ է՝ ես ահաբեկիչ եմ․ Մախսուդյան

Նամուս ու թասիբ ունեցեք, արդեն ինքս ինձ վրա էի կասկածում՝ կարո՞ղ է՝ ես ահաբեկիչ եմ․ Մախսուդյան

Ես մեկ-մեկ ինձ ասում եմ՝ կարո՞ղ է իրականում ես տեռորիստ եմ, կարո՞ղ է ահաբեկիչ եմ, ես ինքս իմ վրա էի կասկածում արդեն։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2–ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան պայքար» շարժման գործով ամբաստանյալ գնդապետ Մհրան Մախսուդյանը։

Ինչպես Ֆրունզիկ Մկրտչյանն է ասում՝ կարո՞ղ է ընկել եմ ավտոյի տակ։ Հիմա ես էի կասկածում, բայց առաջ օրից էլ ես ասել եմ, որ իշխանական քարոզչամեքենան հրամցրեց բոլոր հեռուստաընկերություններով ժողովրդին, որ մենք հանցագործ ենք։

Առավոտը ժամը 7:30 պատերի վրայով հարձակվեցին, մտան մեր տուն, իմ 70 տարեկան մայրս միայնակ էր տունը, հարձակվեցին և իմ տան վրա, և մորս տան վրա։ Պատրաստված գործողություն էր։ եթե այդպիսի պատվաստված մարդիկ ունեինք մեր քննչական կոմիտեում կամ ծառայություններում, ապա 44-օրյա պատերազմում կգային մոտս, Կարմիր շուկայում տեղը ցույց կտայի իրենց, թե որտեղ պատերազմեն, որտեղ կռվեն։

Ինձ ճանաչելով որպես ահաբեկիչ, վերջնականապես իրենց դեմքները պատռվեց այսօր։ Եթե նամուս թասիվ ունենան, իրենք պիտի այստեղ չլինեն։ Մեզ մեղադրողներն էլ, մեզ պատժողներն էլ, որոնք փորձում են մեզ պատժել։ Եթե ինչ-որ մեկը լավ է զգում, ես, որես իմ ընտանիքից, իմ ծնողից հեռու բանտարկված մնամ, չտեսնեմ իմ իմ երեխաներին, գլուխներդ դրելով բարձին, դուք լավ եք զգում ձեզ երևի, որ գնդապետ Մախսուդյանը վերջնականապես Վարդաշեն հիմնարկում է։

Ասեմ, ես այնտեղ հիմա էլ լավ եմ զգում ինձ, բայց ինձ մի բան է ուզում, որ իմ հայրենիքը վերջնականապես չկործանեք»,–ասաց նա։

Ըստ մեղադրական եզրակացության, Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

  • Կիսվել: