երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Նախորդ շաբաթ Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 435 դեպք, 172-ը՝ արտակարգ

Նախորդ շաբաթ Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 435 դեպք, 172-ը՝ արտակարգ

Փետրվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 435 դեպք, որից 172-ը՝ արտակարգ:
 
Մասնավորապես՝ հրդեհի՝ 105, փլուզման, պայթյունի, երկաթգծի ուղիներին պատահարի, ձնահյուսի, երկրաշարժի՝ 1-ական, մերկասառույցի՝ 7, զինամթերքի հայտնաբերման՝ 3, թունավորման՝ 5, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 142, ինքնասպանության փորձի՝ 6, կեղծ ահազանգի՝ 6, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 24, հրդեհի կեղծ կանչի՝ 28 և 58 այլ դեպքեր:
 
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 44 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 76 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 44 տրանսպորտային միջոց:
 
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 75, զոհվել՝ 8 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ:
 
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

  • Կիսվել: