երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նախկինում դատապարտվածը մտել է «Մեծերի տուն» կազմակերպություն, հրկիզել պահարանը, կոտրել տարաները եւ գողացել վառարանը

Նախկինում դատապարտվածը մտել է «Մեծերի տուն» կազմակերպություն, հրկիզել պահարանը, կոտրել տարաները եւ գողացել վառարանը

Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում ստացվեց: 54-ամյա տղամարդը հայտնեց, որ դեկտեմբերի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Արթիկ քաղաքի Յուրի Գագարինի անվան զբոսայգում գտնվող «Մեծերի տուն» հասարակական նշանակության սենյակում գողություն է կատարվել:

Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը Արթիկի բաժնի քրեական հետախույզները թարմ հետքերով բացահայտեցին հանցագործությունը: Դեպքից ժամեր անց, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին հրավիրվեց Արթիկի 32-ամյա մի բնակիչ՝ նախկինում դատապարտված:

Պարզվեց, որ նա բացել էր սենյակի պատուհանը, հրկիզել զգեստապահարանը, կոտրել ներկով լցված երկու տարա և գողացել էլեկտրական փչովի վառարան: Երիտասարդը ներկայացվեց Արթիկի և Անիի քննչական բաժին: Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: