շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Նախկին նախարարի եղբոր դեմ քրգործ է հարուցվել 3 հոդվածներով. նոր մանրամասներ

Նախկին նախարարի եղբոր դեմ քրգործ է հարուցվել 3 հոդվածներով. նոր մանրամասներ

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ այս պահին ձերբակալված Մկրտիչ Մկրտչյանի դեմ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։

 ՔԿ-ից քիչ առաջ հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝

Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը),

 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և

396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։

Մեկ անձ ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։

  • Կիսվել: