հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նախկին բարձրաստիճան պաշտոնյան տեղեկություններ է հավաքել ու փոխանցել թշնամուն․ ԱԱԾ ներկայացուցիչ

Նախկին բարձրաստիճան պաշտոնյան տեղեկություններ է հավաքել ու փոխանցել թշնամուն․ ԱԱԾ ներկայացուցիչ

Նախկին բարձրաստիճան պաշտոնյան տեղեկություններ է հավաքել ու փոխանցել թշնամուն, կան դեպքեր պետական դավաճանության և լրտեսության բացահայտման։ Այս մասին Քննչական կոմիտեում այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը:

«Կան դեպքեր զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման ուղղությամբ ՀՀ-ում գործող հսկիչ անցակետերի գործունեության, տեղեկատվական անվտանգության և կիբերհանցագործության, համացանցում տեղադրվող կեղծ հրապարակումների և այլն։

Սեպտեմբերի 27-ից մինչ այսօր ԱԱԾ-ում գործում է շուրջօրյա թեժ գիծ, ստացվել է 1551 ահազանգ։ Դրանք հիմնականում վերաբերել են պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին։ ԱԱԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջին տարբեր օգտատերերի կողմից հասցեագրվել է 2300 նամակ-հաղորդագրություն», – ասաց  Աբազյանը:

  • Կիսվել: