Նախկին 2 աշխատակիցները դատի են տվել Շիրակի մարզպետարանին
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց շուրջ 17 մլն դրամ հատկացնել Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության նախկին պետ Հասմիկ Պետրոսյանին, ով հայց էր ներկայացրել Շիրակի մարզպետարանի դեմ եւ վերականգնվել իր պաշտոնում: Նա նաեւ հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջ էր ներկայացրել:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հասմիկ Պետրոսյանը Շիրակի մարզպետարանում աշխատանքի է անցել 2018 թվականի նոյեմբերի 8-ից, իսկ Շիրակի մարզպետի 29․03․2019 որոշմամբ ազատվել է աշխատանքից։
Թիվ ՇԴ/3410/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Ժորժիկ Երվանդի Սերոբյանի ընդդեմ ՀՀ Շիրակի մարզպետարանի` ՀՀ Շիրակի մարզպետի՝ 12.04.2021 թվականի թիվ 92-Ա որոշումն անվավեր ճանաչելու, որպես հետևանք նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը բռնագանձելու պահանջների մասին,ՀՀ վճռաբեկ դատարանի 07․06․2023 թվականի որոշմամբ ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի վճռաբեկ բողոքը մերժվել է,վճիռը օրինական ուժի մեջ է մտել, որով մասնավորապես
Բացի այդ, նմանատիպ հայց է ներկայացրել նաեւ Շիրակի մարզպետարանի նախկին աշխատակից Ժորժիկ Սերոբյանը, ով եւս շահել է դատը եւ պետք է նրան վճարել 25,6 մլն դրամ:
Ընդհանուր գումարը կազմում է 42 մլն 626 հազար դրամ: