հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Նախատեսվում է մաքսային մարմինների աշխատակիցների մասնագիտական մակարդակի բարձրացում

Նախատեսվում է մաքսային մարմինների աշխատակիցների մասնագիտական մակարդակի բարձրացում

Համաձայնագրի նպատակներից են բարձրագույն կրթության կրթական ծրագրերով և լրացուցիչ մասնագիտական կրթության ծրագրերով մաքսային ծառայությունների համար կադրերի պատրաստման կազմակերպումը, շահագրգիռ կրթական կազմակերպությունների միջև համագործակցության զարգացման աջակցումը:

ՀՀ Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստում քննարկվել է ««Բարձրագույն կրթության կրթական ծրագրերով և լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համար կադրեր պատրաստելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի ներկայացմամբ՝ համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի սեպտեմբերի 27-ին Նիժնի Նովգորոդում:

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է մաքսային մարմինների աշխատակիցների մասնագիտական մակարդակի բարձրացում՝ մաքսային գործի ոլորտում առաջատար փորձի ուսումնասիրմանն ուղղված միջոցառումներ կազմակերպելու միջոցով:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:

  • Կիսվել: