ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նաիրիի բաժնի ՊՊԾ ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ)

Նաիրիի բաժնի ՊՊԾ ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ)

Հուլիսի 8-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ՊՊԾ խմբի ոստիկանները Նոր Հաճըն քաղաքում ծառայություն իրականացնելիս, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունք բերման ենթարկեցին նույն քաղաքի Թումանյան փողոցի 35-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին կաթուցիչ, դեղնականաչավուն և սպիտակ փոշենման զանգվածներ:


Ըստ բերման ենթարկվածի` դեղնականաչավուն զանգվածը սփայս տեսակի թմրանյութ է, որը գնել էր սոցիալական կայքի միջոցով ու պահում էր իր օգտագործման համար, իսկ փոշենման զանգվածը գտել էր քաղաքի լողավազաններից մեկի մոտ և պատկերացում չուներ, թե ինչ է:
Փորձագետի եզրակացության համաձայն` հայտնաբերվածը թմրանյութ էր:
Թմրամիջոցների ձեռք բերման հանգամանքները պարզվում են։


Քննությունը շարունակվում է:

  • Կիսվել: