ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Նա ուժեղ, շատ կիրթ անձնավորություն էր. Դավիթ Հարությունյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին

Նա ուժեղ, շատ կիրթ անձնավորություն էր. Դավիթ Հարությունյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին

ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյան ուժեղ անձնավորություն էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

«Նա ուժեղ անձնավորություն էր, շատ կիրթ, պատրաստված, խորը գիտելիքներ ուներ, թերևս այդքանը»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ այսօր Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Դեպքի վայրում իրավապահները զենք են հայտնաբերել: Հարուցվել է քրեական գործ 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը)։

  • Կիսվել: