երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Մրցույթներ են հայտարարվել քաղաքացիական և քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնների համար

Մրցույթներ են հայտարարվել քաղաքացիական և քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնների համար

Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատողի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Էջմիածին, Չոբանքարա): Այս մասին  տեղեկանում ենք ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է.

«Հիմնական աշխատավարձը 267072 ՀՀ դրամ է:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի առաջատար մասնագետի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Հիմնական աշխատավարձը 300685 ՀՀ դրամ է:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետի քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան ք. Երևան, Արշակունյաց 63):

Հիմնական աշխատավարձը 267867 ՀՀ դրամ է:

Մրցույթներին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63, հեռախոսահամար՝ 060-37-37-55, էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]):

  • Կիսվել: