երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Միքայել Սրբազանը հիվանդանոց կտեղափոխվի վաղը. այսօր նա դատական նիստի կմասնակցի

Միքայել Սրբազանը հիվանդանոց կտեղափոխվի վաղը. այսօր նա դատական նիստի կմասնակցի

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քրեակատարողական հիմնարկից «Իզմիրլյան» բժշկական կենտրոն կտեղափոխվի վաղը՝ դեկտեմբերի 16-ին։

Նախատեսվում էր, որ Միքայել Սրբազանն այսօր պետք է քրեակատարողական հիմնարկից տեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտությունների, ապա՝ վիրահատման, սակայն տեղափոխումը հետաձգվել է դատական նիստի պատճառով։ Տեղեկությունը հաստատեց Միքայել Սրբազանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը։

«Վերաքննիչ քրեական դատարանում այսօր դատական նիստ կա, որի ընթացքում քննարկվելու է պաշտպանության կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ դատավճռի դեմ, արդարացման հիմքով։ Քննարկվելու է նաև դատախազության վերաքննիչ բողոքը, նրանք միջնորդել են, որ Սրբազանի դեմ կիրառված պատժի սահմանաչափը բարձրացվի, պատիժը խստացվի»,-ասաց Մարինե Ֆարմանյանը։

Փաստաբանը նշեց, որ Միքայել Սրբազանի առողջական վիճակն այս պահի դրությամբ նորմալ է, նա կմասնակցի այսօր ժամը 15:30-ին կայանալիք դատական նիստին։

  • Կիսվել: